«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սիլվան ավարտեց ելույթներն Իսպանիայի հավաքականում
Sport«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան որոշել է ավարտել կարիերան Իսպանիայի հավաքականում:
32-ամյա ֆուտբոլիստը «Ֆուրիա Ռոխայի» ազգային թիմում նորամուտը նշել է 2006 թվականին:
Սիլվան Իսպանիայի ընտրանու հետ 2 անգամ դարձել է Եվրոպայի և մեկ անգամ Աշխարհի չեմպիոն:
Ընդհանուր առմամբ, Սիլվան Իսպանիայի ազգային թիմում 129 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 37 գոլի հեղինակ:
Օրերս իր երկրի հավաքականում կարիերան ավարտելու մասին էր հայտնել նաև Ժերար Պիկեն: