Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր
InterviewՀայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։ Փաստաբան Ռուբեն Սահակյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ «Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», - ասաց Սահակյանը։ ԻսկՀատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի:
Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ մեր հարց ու պատասխանը։
-Պարոն Ազարյան, քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։
Շարունակությունը՝ այստեղ: