Թաիլանդում պողպատե ցցագերանը տապալվել Է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա
International newsԲանգկոկի շրջաններից մեկում ամբարձիչից պոկված պողպատե կոնստրուկցիան՝ չորս տոննա քաշով, ընկել Է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Պահը հայտնվել Է մոտակայքով ընթացող ավտոմեքենայի տեսագրանցիչի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երեւում Է, թե ավտոմեքենային ինչպես Է հաջողվում արգելակել ցցագերանի ընկնելուց մի ակնթարթ առաջ: Ավտոմեքենայից դուրս են գալիս վարորդն ու ուղեւորը, կինն իրեն վատ Է զգում, տղամարդը գրկում Է նրան: Նրանց են մոտենում գլուխները կորցրած աշխատողները: Ինչպես նշում Է Daily Mail-ը, ավելի ուշ հայտնի Է դարձել, որ մեքենայի մեջ եղած մարդկանցից մեկը վնասվածք Է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: