Աշխարհի վերջը տեղի կունենա 2018-ի օգոստոսի… Ամերիկացի գիտնականները վերծանել են Աստվածաշունչը
LifestyleԱշխարհի վերջ՝ այս հասկացությունը բավական հանրաճանաչ է մեր աշխարհում, ընդ որում աշխարհի վերջի մասին կանխագուշակումներ արել են դեռևս անհիշելի ժամանակներից: Կամ մարդկանց է դուր գալիս մտածել աշխարհի վերջի, աղետների մասին և հավատալ դրանց, կամ էլ հատուկ նպատակներով մարդկանց մեջ փորձում են խուճապ առաջացնել: Բայց փաստը մնում է փաստ՝ աշխարհի կործանման մասին կանխագուշակումներ են արել բոլորը, սկսած հին հռոմեացիներից, միջնադարյան պապերից, վերջացրած ում մտքին որ փչի մինչ մեր օրերը: