Մադուրոյի դեմ մահափորձի գործով կասկածյալների թվում են հայտնվել երկու բարձրաստիճան զինվորականներ
International newsՎենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են երկու բարձրաստիճան զինվորականներ, այս ամսին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեք Ուիլյամ Սաաբի կատարած հայտարարությանը։
Նշվում է, որ խոսքը գնդապետ Մեդրո Զամբրանոյի և գեներալ Ալեխանդրո Պերեսի մասին է։ Այլ մանրամասներ՝ գործի հետ կապված, առայժմ չեն հաղորդվում։
Հայտնի է, որ Մադուրոյի դեմ հարձակման գործով մինչ օրս ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում՝ գործող իշխանության ներկայացուցիչ։ Եվս 20 կասկածյալներ առայժմ ազատության մեջ են, նրանցից ոմանք՝ ԱՄՆ և Կոլումբիայի տարածքում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն:
Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Երկրի նախագահի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը: