Թուրքիան ավելացրել Է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը
International newsԹուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով T. C. Resmi Gazete պաշտոնական կառավարական տեղեկատուին:
Նրա տվյալներով՝ նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրին համապատասխան, մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել են 120 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 140 տոկոսով, ծխախոտինը՝ 60 տոկոսով: Բացի այդ, ավելացել Է նաեւ այլ ապրանքների սակագների չափը, ներառյալ կոսմետիկական միջոցները, բրինձը եւ քարածուխը:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի Իր Twitter-ում նշել Է, որ այդ միջոցները ձեռնարկվել են ի պատասխան թուրքական տնտեսության վրա «ԱՄՆ-ի վարչակազմի կանխամտածված հարձակումների»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան Էլ լավ չեն»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել Է ամերիկյան Էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքը բոյկոտելու մասին: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք Է օգտագործում Թուրքիայի դեմ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ երկրի վրա ներկայիս ճնշումն արտաքին որոշ ուժերի հակազդումն Է Անկարայի անկախ քաղաքականությանը: Նրա խոսքով՝ նման գործողությունների հիմնական նպատակն Է՝ ստիպել Թուրքիային՝ հրաժարվելու սեփական շահերից: Էրդողանը ներկա իրադրությունը որակել Է «տնտեսական պաշարում», իսկ թուրքական արժույթի հետ կապված խնդիրները՝ Թուրքիայի վրա «գրոհի» արդյունք, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: