Ոստիկանները բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը
SocietyՕգոստոսի 13-ին, ժամը 21:30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է վնասվածքներով մի տղամարդու:
Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվել է՝ գանգուղեղային բաց վնասվածք, արնահոսող վերք, կտրած-ծակած վերքեր, կոմա, աչքի հեմատոմա:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դանակահարություն կատարելու կասկածանքով դեպքի վայրից ոստիկանություն են բերման ենթարկել Հովհաննես Յանգյանին:
Ըստ նրա՝ վիճաբանության ընթացքում էլեկտրական ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տղամարդուն, հետո զանգահարել ոստիկանություն: Դանակը և էլեկտրական ջեռուցիչը առգրավված են:
Հովհաննես Յանգյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն: