«Ազգ». «Նռան գույնը» ֆիլմի չօգտագործած ժապավենները նոր ֆիլմ կդառնան
CultureԸստ Հայկական ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ՙ բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի մինչեւ 2024 թվականը կվերականգնվի ու կհանրայնացվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը: Այդ մասին գրում է «Ազգ» շաբաթաթերթը։
«Նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով:103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում, յուրաքանչյուր ժապավեն՝ 10 րոպե տեւողությամբ։
Հարցազրույցներ կարվեն նաեւ «Նռան գույնի» այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են։ Բըրդը սեպտեմբերին Հայաստան կգա՝ ավելի մանրամասն ծրագիր կազմելու ֆիլմի նկարահանման վերաբերյալ»,– գրում է շաբաթաթերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում