Մոսկվան պատրաստ Է չեղարկել այցագրերը թուրք պաշտոնյաների եւ ձեռնարկիչների համար. Չավուշօղլու
International newsՌուսաստանը պատրաստ Է չեղարկել այցագրային ռեժիմը Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների 10-րդ խորհրդակցությունում, որը տեղի Է ունենում Անկարայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք Ռուսաստանի հետ սկզբունքային համաձայնության ենք հասել ձեռնարկիչների եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար այցագրերի չեղարկման շուրջը»,- նրա խոսքից մեջբերում Է անում TRT հեռուստաալիքը: Չավուշօղլուն նշել Է, որ՝ ռուս-թուրքական աշխատանքային խումբը սույն հարցը կքննարկի Կուրբան-Բայրամ տոնից հետո, որն այս տարի երկրում նշվում Է օգոստոսի 21-ից մինչեւ 24-ը: Պաշտոնական անձնագրերը ներառում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ դիվանագետների անձնագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: