Ֆրանսիայում աճուրդով վաճառվել Է այն արձանիկը, որը Ռոդենը նվիրել Էր Մոնեին
CultureՕգյուստ Ռոդենի կողմից ստեղծված արձանիկը 108 հազար եվրոյով վաճառվել Է Կաննի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Besch Cannes Auction առեւտրի տունը:
Նրա տեղեկության համաձայն, արձանիկը ժամանակին Ռոդենը նվիրել Էր նկարիչ-իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեին: Ոչ մեծ քանդակը, որը պատրաստված Է գիպսից, պատկերում Է գրկախառնված երիտասարդ բաքոսուհիների՝ հին հունական դիցաբանության մեջ Դիոնիսիոս աստծու ուղեկիցներին ու երկրպագուներին:
Ռոդենը գիպսի վրա իր ձեռքով ընծայագիր Է արել. «Մեծն վարպետին՝ Կլոդ Մոնեին»: Ստեղծագործությունը թվագրված Է 1896 թվականով: Արձանիկը ձեռք Է բերել Փարիզի Marmottan Monet թանգարանը, որն ունի ֆրանսիացի իմպրեսիոնիստների մեծ հավաքածու: Անցյալ տարվա վերջին-այս տարվա սկզբին այս արձանիկը հանրությանն Էր ներկայացվել այս թանգարանում կազմակերպված «Մոնե-հավաքորդ» ցուցահանդեսում: Ռոդենի ստեղծագործությունն աճուրդի Է դրվել Կլոդ Մոնեի ժառանգների կողմից: