«Փյունիկը» 1:2 հաշվով պարտվեց Թել Ավիվի «Մաքքաբիին» և դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից
SportԵվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց Թել Ավիվի «Մաքքաբիին»:
Լարված պայքարում անցած խաղում տանտերերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան: Առաջին խաղն ավարտվել էր 0:0:
Հանդիպման 11-րդ րոպեին Դենիս Վոյնովը հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկեց «Մաքքաբիի» դարպասը:
Տանտերերը բազում գրոհներ կազմակերպեցին և կարողացան 55-րդ և 68-րդ րոպեներին գոլ խփել:
Ընդունած գոլերից հետո «Փյունիկն» առաջ նետվեց, բայց պատասխան գոլ խփել չկարողացավ:
Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը դուրս է մնում ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլից:
Հիշեցնենք, որ «Փյունիկն» առաջին հայկական ակումբն է, որը եվրագավաթային 2-րդ փուլը հաղթահարեց: Երևանյան թիմը հաջորդաբար հաղթահարել էր մակեդոնական «Վարդարի» և ղազախական «Տոբոլի» արգելքները: