Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել
SocietyՕգոստոսի 16-ին, ոստիկանության համակարգի տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ բարեխիղճ և սրտացավ ծառայության համար իրենց հերթական կոչումներ են ստացել: Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնել ոստիկանության ծառայողներին:
«Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումն, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,- ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ասել է ոստիկանության պետը:
Շնորհավորելով ոստիկաններին` Վալերիյ Օսիպյանը վստահություն է հայտնել, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սկզբունքային ու հանդուրժող: