Բոլիվիայում յոթ պարողներ են զոհվել միկրոավտոբուսի անիվների տակ
International newsԲոլիվիայի Լա Պաս քաղաքում միկրոավտոբուսը վրաերթի Է ենթարկել փառատոնին պատրաստվող պարողների բազմությանը, անիվների տակ յոթ պարող Է զոհվել: Կազմակերպիչները որոշել են չեղյալ չհայտարարել միջոցառումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է ճանապարհային երթեւեկության դեպարտամենտի ղեկավար Խոսե Կավիադեսը, վթարը տեղի Է ունեցել ավտոմեքենայի մեխանիկական անսարքությունների պատճառով, վարորդը հանցագործության վայրից փախել Է:
Մինչդեռ, ինչպես գրում Է Deber հրատարակությունը, Լա Պասում ֆոլկլորային փառատոնի կազմակերպիչները, որին պատրաստվում Էին արտիստները, որոշել են չեղյալ չհայտարարել այն՝ չնայած բազմաթիվ զոհվածներին: Կազմակերպիչների խոսքով՝ դա լուրջ վնասների կհանգեցնի արդեն կնքված պարտավորագրերի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: