Ավստրալիայում հրշեջ ուղղաթիռ Է կործանվել անտառային հրդեհները մարելիս
International newsԱվստրալիայի հարավ-արեւելքում հրշեջ ուղղաթիռ Է կործանվել Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհները մարելիս, օդաչուն զոհվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sydney Morning Herald թերթը՝ վկայակոչելով շտապօգնության տեղական ծառայության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ ուղղաթիռը հավանաբար ծառի Է բախվել Ուլադալա քաղաքից ոչ հեռու:
Ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հայտնել Է, որ շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում: Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել Է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղափակել: Բռնկումների մարումը դժվարանում Է ուժեղ քամու պատճառով, ճշտել են ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: