Բռնցքամարտի ֆեդեռացիայի նախագահի ընտրություններին մասնակցող անդամների մանդատները ոչ կանոնադրային ճանապարհով են բաշխվել
SocietyՄարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օգոստասի 14-ին բռնցքամարտի ֆեդեռացիայի ներկայացուցիչները հանդիպել եին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին՝ ներկայացնելով իրենց բողոքը, կապված ֆեդերացիայի ներկայիս գործնեության և հիմնականում ֆեդերացիայի նախագահի ընտրության կարգի հետ: Այս բողոքին Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Վահրադյանը ի պատասխան խոստացել էին 1 շաբաթվա ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրել հարցը ու շատ արագ և արդարացի լուծում տալ խնդրին:
Չի հասցրել նույնիսկ 3 օր անցնել, և ահա ՀԱՕԿ-ը և նախարարությունը արդեն պարզել են, որ ՀԲՖ նախագահի ընտրություններին տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: Նախարար Վահրադյանը նաև նշեց, որ հարցին ծշտգրիտ ու արդար լուծում տալու համար նույնիսկ դիմել է միջազգային բռանցքամարտի ֆեդերացիային (AIBA) և որ այն արդեն իսկ արձագանքել է, նշելով, որ հանձնաժողով կուղարկի Հայաստան՝ ուսումնասիրելու խնդիրն ու նոր արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար:
Պարզված բազմաթիվ խախտումների թվում են այնպիսի կոպիտ խախտումներ, ինչպիսին են անվանական նամակներ ուղարկելը (որպեսզի իրենց ուզած մարդը գնա քվեարկության), կողքի (բոքսի և մարզչական գործնեության հետ կապ չունեցող) անձանց որպես ընտրող ներկայությունը ընտրություններին, բաց քվեարկություն (չնայած որ այն պարտադիր պետք է միայն ու միայն փակ լինի), նախագահի մյուս թեկանծուների համար պատշաճ պայմաններ չապահովելը և ալն:
Ամփոփելով այս ամենը, տրամաբանական է դառնում այն, որ ընտրությունները միանշանակ պետք է անվավեր ճանաչվեն: Պետք է անցկացվեն նոր ընտրություններ, բայց արդեն AIBA-ի և ՀԱՕԿ-ի ուշադրության ներքո: