Ամենը Արթուր Վանեցյանի և նրա գեղեցկուհի կնոջ մասին․ ընտանեկան ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ
LifestyleԱզգային անվտանգության ծառայության (ԱԱԾ-ի) տնօրեն Արթուր Վանեցյանը արդեն հասցրել է սիրվել հայ հասարակության կողմից։ Ահա նրանց ընտանեկան լուսանկարը։ Ա․ Վանեցյանն ամուսնացած է, ունի երկու որդի։


Արթուր Վանեցյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը: 2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում: 2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից: 2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
