Եվրահանձնաժողովը սուգ Է հայտարարել Ջենովայում կամրջի փլվելու կապակցությամբ
International newsԲրյուսելի եվրոպական հաստատություններում սուգ Է հայտարարված Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա Մորանդի կամրջի փլվելու կապակցությամբ, որը 38 մարդու կյանք Է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Սպարը:
«Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն Իտալիայում կամրջի՝ ողբերգական հետեւանքների հանգեցրած փլուզման կապակցությամբ որոշում Է ընդունել, որ մինչեւ օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ-ի հաստատությունների առջեւ եվրոպական պետությունների դրոշները կխոնարհվեն»,- ասել Է նա:
1960-ական թվականներին կառուցված կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող Էր դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց Էր մտահոգում մասնագետներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: