Չինաստանի բանակի մասին Պենտագոնի զեկույցում Պեկինի իրական նպատակները խեղաթյուրված են. Չինաստանի ՊՆ
International newsՊենտագոնի զեկույցը ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին ռազմական հարված հասցնելու Չինաստանի նախապատրաստության մասին կոպտորեն խեղաթյուրում է Պեկինի իրական ռազմավարական նպատակները: Այս մասին նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանի զինված ուժերի մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության հրապարակած զեկույցը խեղաթյուրում է Չինաստանի ռազմավարական ծրագրերը եւ «չինական ռազմական սպառնալիքի» վերաբերյալ գույները խտացնում: Փաստաթղթում բերված են չհիմնավորված դատողություններ Թայվանի նեղուցի իրավիճակի մասին: Սրա հետ կապված չինական բանակը վճռական առարկություն է հայտնում եւ խիստ բողոք ուղարկում ամերիկյան կողմին»,- նշված է հայտարարության մեջ:
«Ամերիկյան կողմի քննադատությունը հիմնված է շահարկումների եւ գուշակությունների վրա»,- շեշտված է հայտարարության մեջ:
«ԱՄՆ ՌԾՈՒ մշտական սադրանքները՝ ազատ նավագնացության «դրոշի ներքո» սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը եւ նպաստում են լարված իրադրության պահպանմանը»,- կարծում են Պեկինում: