Լրատվամիջոցներ. Սի Ցզինպինը պատրաստվում է այցելել Փհենյան
International newsՉինաստանի նախագահ Սի Ցզինպին սեպտեմբերին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն ԸՆի հրավերով մտադիր է այցելել Փհենյան Հյուսիսային Կորեայի հիմնադրման 70-ամյակի առիթով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սինգապուրի «Straits Times» թերթին:
Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 9-ին նշում է իր հիմնադրման օրը, սակայն հրատարակության աղբյուրները նշում են, որ Ցզինպինի ծրագրերը կարող են վերջին րոպեին փոխվել:
Չինաստանը ԿԺԴՀ-ի ամենակարեւոր առեւտրային գործընկերն է: Կիմ Չեն Ընը այս տարի երեք անգամ այցելել է Պեկին եւ բանակցություններ անցկացրել Չինաստանի նախագահի հետ երկրու երկրների միջեւ համագործակցության եւ տնտեսական բարեփոխումների բարելավման հարցերի շուրջ: