Yerevan, 15.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երեւանում անցկացվել է գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Society

 Մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար մեկնարկել է արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը։ Այն նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնի պաշտոնական բացմանը ներկա Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, ներկայացնելով գարեջրային տոնի ստեղծման պատմությունն ու անցած ճանապարհը, ընդգծել է, որ մասնակիցների թվի տարեցտարի աճը վկայում է նախագծի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին։

«Վերջին 5-6 տարիներին փառատոնային տուրիզմը Երևանում մեծ ճանաչում է ձեռք բերել, որի շնորհիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ մայրաքաղաք են այցելում նաև հենց փառատոներին մասնակցելու նպատակով։ Երևանի գարեջրի փառատոնի նապատակն է նաև ծանոթացնել հազարամյակների պատմությամն հայկական գարեջրի ավանդույթներին և հնարավորություն ընձեռել գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբվելու ու ներկայանալու մեկ հարթակում։ Փառատոնը, վստահաբար, ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում լավագույնը և նպաստելու զբոսաշրջային նոր հոսքերին»,-հատկանշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն իր հերթին, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է, որ փառատոների կազմակերպումը լավագույն խթանն է՝  մասնավորապես ակտիվ հանգստի սիրահարների համար։

«Տարվա ընթացքում և հատկապես ամռանը, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է մի շարք հետաքրքիր փառատոներ, որոնց ընթացքում այցելուները կարող են դառնալ անմիջական մասնակիցներ։ Գարեջրի հոբելյանական այս փառատոնն առանձնանում է իր նկատմամբ բամաթիվ զբոսաշրջիկների հետաքրքրվածությամբ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Գարեջրի 5-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց խորհրդանշական հետհաշվարկով։ Փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը շրջել են բոլոր տաղավարներում, զրուցել ընկերությունների ներկայացուցիչների հետ և ծանոթացել գարեջրի տեսականուն:

 Փառատոնի ընթացքն ուղեկցվում է հայկական էստրադայի սիրված երգիչների ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն է Արամ MP3-ին։

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Գարեջրի 5-րդ փառատոնի 20 տաղավարում ներկայացված է բացառապես հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող 10 ընկերություն։ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցում է իր «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով։ «Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայանում է «Կլասիկ», «Բաց ցորեն» և «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» և «Դիլիջան 1» արտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բացդասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն իր հերթին փառատոնի այցելուներին հրավիրում է համտեսել Ալավերդու չանի գարեջուրը։

Խոսելով փառատոնի մասին՝ մշտական մասնակից «Երևանի գարեջրի» գործարանի մարքեթինգի պատասխանատուն նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը ամենասպասված իրադարձությունն է գարեջուր արտադրողների համար։ «Գյումրի» գարեջրի գործարանի ներկայացուցիչն էլ իր հերթին հավելել է, որ Գարեջրի փառատոնն իսկական տոն է, բացի այդ լավ հնարավորություն՝ ներկայացնելու սեփական արտադրանքը հանրությանը։ Մեծ ակնկալիքներով է փառատոնին մասնակցում նաև «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը։ Ընկերության աշխատակիցները, ողջունելով քաղաքապետարանի նախաձեռնությունը, նշել են, որ հետագայում էլ սիրով կշարունակեն լինել փառատոնի գործընկերը։ «Կոտայք» գարեջրի գործարանի ներկայացուցիչը, անդրադառնալով փառատոնի արդյունքներին, նշել է, որ ամենակարևոր ձեռքբերումը արտասահմանցի սպառողներին ներկայանալու հնարավորությունն է, ինչը կարող է հայկական գարեջրի համար նոր դռներ բացել։  «Դիլիջան» գարեջրի գործարանի պատասխանատուն ընդգծել է, որ երևանյան այս փառատոնը դեռևս մեծ ասելիք ունի և առաջիկա տարիներին կարող է մրցակցել հեղինակավոր այլ փառատոնների հետ։

Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցում են նաև գարեջրատները։ Այս տարի «Վայլդ Վեսթ» փաբը ներկայացրել է գարեջրի իր համանուն տեսականին, «Կարլոֆֆ» ռեստորանը՝ տեղական արտադրության չեխական «Կարլոֆֆ» գարեջուրը։ «Բիերմանիա» գարեջրատուն-սրճարանն էլ ներկայացել է կրկին հայկական արտադրության՝ Սևանի գարեջրի գործարանի «Կելլեր» գարեջրով։

Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառելու են ոչ ապակյա տարաներով և շուկայականից ցածր գնով, ինչպես նաև տարածքում արգելվել է գարեջրի վաճառքը անչափահասներին:

Միջոցառման ժամանակ ուրաքանչյուր տաղավարում անցկացվում է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով և այլն): Հաղթողները ստանում են հավաստագրեր և նվերներ՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:

Փառատոնի ընթացքում այցելուները բացառիկ հնարավորություն ունեն Մարաշլեան ֆոտո-ատելիեի կողմից ձևավորված առանձին տաղավարում անվճար լուսանկարվելու ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող կերպարների հետ։ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից էլ ներկայացվել է թեմատիկ հետաքրքիր ցուցահանդես:

Ըստ կազմակերպիչների՝ այս տարվա փառատոնին ակնկալվում է ավելի քան 10.000 այցելու:

Հիշեցնենք նաև, որ Երևանի գարեջրի փառատոնը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ՝ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է։

Հոբելյանական մայրաքաղաքի հոբելյանական փառատոնի հայ և օտարազգի մասնակիցները նկատել են, որ այս նախաձեռնությունը գարեջրի սիրահարների համար իսկական տոն է և շտապել հավելել, որ տարեցտարի այն ավելի է հետաքրքիր է դառնում։ Փառատոնին առաջին անգամ ներկա գտնվողներն էլ վստահեցրել են, որ հաջորդ տարի Երևանը իրենց և ընկերներին կհամախմբի հենց գարեջրի փառատոնի շուրջ։

 

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank