ԱՄՆ-ն մտավախություն ունի 2018-ի ամերիկյան ընտրություններին Չինաստանի և ԿԺԴՀ-ի հնարավոր միջամտության հարցով
SocietyԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի 2018-ի ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտությունից բացի ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ նման գործողությունների կդիմեն նաև Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան:
«Վստահաբար կարող եմ ասել, որ բավականաչափ մտահոգություն կա Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջամտության հարցով, և մենք ջանքեր են գործադրել նախկինում, որպեսզի կանխենք դա… 2018-ի ընտրությունների համատեքստում դրանք այն չորս երկրներն են (Ռուսաստանի հետ միասին), որոնց հարցով ամենից շատ ենք մտահոգված», - Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է ամերիկացի խորհրդականը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան իրավախորհրդատու Դոնալդ Մաքգանին թույլտվություն է տվել համագործակցելու հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ, որը հետաքննում է ամերիկյան ընտրություններում «ՌԴ միջամտության» մասին գործը: