Գերմանացին £30,000 է ծախսել` այցելելով Hard Rock սրճարանի աշխարհի 243 կենտրոն,- հաղերդում է Orer.am կայքը: 28-ամյա Քեյ Քալքբրենելը հինգ մայրցամաքների տարբեր մասերում բացված 243 սրճարան է այցելել: Տարիներ շարունակ ճանապարհորդելուց հետո Քեյը ասել է, որ այնքան է բուրգեր և չիփսեր կերել, որ այժմ նույնիսկ ուտեստ չի պատվիրում:
-Ես սիրում եմ Hard Rock սրճարանը, քանի որ այն քեզ լավ ճանապարհորդելու հնարավորություն է տալիս, բայց ամենակարևորը մարդիկ են, նրանք ընկերասեր են և կարեկցող,- ասել է Քեյը:
Մեկ տարում Քեյը այցելել է ԱՄՆ-ում, Մեխիկոյում, Ճապոնիայում և Կարիբյան կղզիներում գտնվող Hard Rock սրճարան: Նրա խոսքերով՝ ընկերները չէին հասկանում իր մոլուցքը և ամեն կերպ փորձում էին հետ կանգնեցնել նրան այդ մտքից:
-Ես չեմ քայլել սրճարանի շուրջը և լուսանկարել բոլոր տեսարանները, բայց կան այդպիսի մարդիկ, ովքեր հետաքրքրությունից ելնելով այդպես են անում, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել աշխարհը,- ավելացրել է Քեյը: