Գ. Ծառուկյանի նախաձեռնած ներդրումների շնորհիվ Հայաստանը նոր մակարդակի կբարձրանա
SocietyԿարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես արդեն հայտնի էր՝ շուտով Հայաստանում բացվելու է աշխարհի մակարդակով ամենա մեծ «մայնինգ ֆերման»: Այս լուրը այնքան մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհով մեկ, որ հարավ-կորեացի խոշոր գործարար Դանիել Քոն ցանկություն է հայտնել իր գործունեությունը շարունակել Հայաստանում: Խոսելով իր որոշման մասին, նա մասնավորապես ընդգծեց, որ իր այդ որոշման մեջ մեծ դեր ունի Գագիկ Ծառուկյանը, ում բարի համբավը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև Սիլիկոնյան հովտում: Ըստ Դանիել Քո-ի , եթե նա լիովին չվստահեր Գագիկ Ծառուկյանին, ապա չէր միանա Հայաստանում ամենամեծ մայնինգ ֆերման ստեղծելու նախաձեռնությանը, և հետագայում մասկանցություն չէր ունենա Հայաստանում ֆինանսական տեխնոլոգիաների քաղաք ստեղծելու գործում: Վերջում Դանիել Քոն խոստացավ , որ իր հետ Հայաստան է բերելու ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետների և ձեռներեցների, և չի բացառվում , որ շատերը կցանկանան իրենց գլխավոր մասնաշենքը տեղափոխել հենց Հայաստան, իսկ Գագիկ Ծառուկյանը իր հերթին խոստացավ բոլորին ապահովել բնակության վայրով, ի դեմս Նորքի հովտում կառուցված թաղամասի:
Պետք է հասկանալ ,որ 21 դարում տեղեկատվական և ֆինանսական տեխնոլոգիաները չափազանց մեծ դեր ունեն տնտեսության զարգացման մեջ, և Հայաստանում ֆինանսական տեխնոլոգիաների քաղաք ստեղծելը կարող է լուծել միանգամից մի քանի խնդիրներ:
1) Հայկական «Սիլիկոնյան հովիտը» կբարելավի երկրի տնտեսությունը:
2) Կբացվեն նոր աշխատատեղեր և այդ ոլորտի մասնագետները լավ ապագա ունենալու հնարավորություն կունենան:
3) Որպես այդպիսին «նոր սիլիկոնյան հովիտի» ստեղծումը իր հետ կբերի բազմաթիվ զբոսաշրջիկներ:
4) ԵՎ ամենա կարևորը ՝ այս նախաձեռնության լավ ավարտից հետո ներդրողները կհամոզվեն Նոր Հայաստանի մաքրության մեջ, որն էլ իր հերթին կապահովի նոր ներդրումներ:
Այսպիսով կարելի է ասել, որ «Մոլտի Գրուպ » կոնցեռնը , ի դեմս Գագիկ Ծառուկյանի սկիզբ դրեց մի նոր ներդրումային հոսքի, որը կարող է նախատեսվածից կարճ ժամանակահատվածում Հայաստանին բարձրացնել նոր մակարդակի: