Հայաստանը Գ. Ծառուկյանի ջանքերի շնորհիվ կվերածվի ինովացիոն տեխնոլոգիաների խոշոր կենտրոնի
SocietyԱնի Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
MULTI GRUP կոնցեռնի և կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող Omnia Tech ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվելու է աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման, որը արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել ոլորտի տարբեր հեղինակավոր ընկերությունների և գործարարների շրջանում:
Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ ունեցած մեծ վստահությունն, Հայաստանում ներդրում է որոշել անել հարավ-կորեացի Դենիել Քոն: Մոտ ապագայում նա պատրաստվում է ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետների և ձեռներեցների հետ տեղափոխվել Հայաստան: Մայնինգ ֆերման կդառնա Հայաստանի զարգացման մի նոր աստիճան, նոր հենակետ, որը մեր առջև կբացի IT ոլորտի իր մեծ դռները: IT ոլորտի հետ մեկտեղ կզարգանա նաև Հայաստանի տնտեսությունը, խոշոր ներդրումների շնորհիվ և հետաքրքրություն կառաջացնի զբոսաշրջիկների շարքերում:
Ինովացիոն տեխնոլոգիաները կդառնան ոչ միայն առաջատար երկրների առօրյան, այլ նաև Հայաստանի:
Նշենք նաև, որ Առինջ մոլի հարևանությամբ, ևս մի քանի մեծածավալ ներդրումային նախագիծ է իրականացվում: Դրանցից մեկը արդյունաբերական խոշոր քաղաքի կառուցումն է: Այն իր մեջ ներառելու է 10-13 գործարան, որտեղ զբաղվելու են տեքստիլ արտադրությամբ: Ծրագրի շնորհիվ կստեղծվի 5000 աշխատատեղ, իսկ ներդրումների ծավալը կհասնի 500 մլն դոլարի: Մյուս նախագծերից է Հայկական շուկա մութք գործած արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող MULTI SOLAR ընկերությունը: Ավելի քան 2 մլն դոլարի ներդրում և 200 նոր աշխատատեղ կապահովի այս ընկերությունը: Արտասահմանյան շուկայում արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն: Վստահ ենք, որ աշխատանքները այսքանով չեն սահմանափակվելու և ապագայում Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ նոր խոշորամսշտաբ նախագծեր կիրականացվեն, որոնց շնորհիվ էլ տնտեսության զարգացման դրական դինամիկան երկրի բարորության և ՀՀ քաղաքացու բարեկեցիկ ապագհայի երաշխիքը կհանդիսանա: