Գ.Ծառուկյանն իր հեղինակությունն ու անձնական կապերը ծառայեցնում է ՀՀ տնտեսության զարգացման համար
SocietyՍևակ Բրուտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին ժամանակներում Հայաստանի զարգացման համար նոր ու նախադեպը չունեցող հնարավորություններ են ստեղծվում։ Այդ հնարավորություններից մեկը բիթքոին կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ «Օմինա թեք» ընկերության և Մուլտի Գրուպ կոնցեռնի համատեղ ջանքերի արդյունքում ծնվեց։ Այս երկու ընկերությունների համագործակցության, ծրագրերի ներդրման և հարուստ փորձի արդյունքում Հայաստանում ստեղծվեց բիթքոին արտադրող ամենախոշոր ֆերման աշխարհում, որը օր օրի ավելի է հետաքրքրում աշխարհի տարբեր անկյուններում ապրող գործարարների ու խոշոր ներդրողների։
Ծրագրով հետաքրքրված՝ այս անգամ Հայաստանում էր Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալած հարավկորեցի գործարար Դանիել Քոն, ով ծրագրին ծանոթանալու և զարգացման հեռանկարները քննարկելու համար հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ։
Դանիել Քոն հայտարարեց, որ պատրաստվում է ոլորտում հայտնի 2000 մասնագետների հետ առաջիկայում տեղափոխվել Հայաստան, ներդրումներ կատարել և միանալ մայնինգ ֆերմա ստեղծելու նախաձեռնությանը։ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարեց, որ պատասխանատու է յուրաքանչյուր ներդրման համար, որ կատարվում է Հայաստանում։
Գագիկ Ծառուկյանի անձի շնորհիվ Հայաստանում ներդրումների թիվը տարեցտարի աճում է , ինչը բացում է տնտեսության աճի, աշխատատեղերի բացման լայն հնարավորություններ։ Այս ներդրումը, որը կարվի բիթքոինի ոլորտում, կնպաստի տեղեկատվական տեղնոլոգիաների զարգացմանը, ինչը նշանակում է հետևել դարի մարտահրավերին՝ ապահովելով մեծ զարգացում։