Yerevan, 15.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լույս է տեսել Մհեր Սահակյանի «Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը

Society

 Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշխատության նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանել, որի միջոցով Հայաստանը կկարողանա ներգրավվել չինական քաղաքատնտեսական նախաձեռնությունում, մասնավորապես խթանելով Հայ-չինական քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսաբանկային, տնտեսական համագործակցությունը։ Աշխատությունում ներկայացվել է նաև Չինաստանի հայկական համայնքը որպես հայկական «փափուկ ուժի» գործոն օգտագործելու հնարավորությունները «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում։ Վերլուծվել է նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությունը համաշխարհային քաղաքատնտեսական իրադրության վրա, գնահատվել է այս նախաձեռնությունը Չինաստանի ազգային անվտանգության տեսանկյունից։  Գրքի հեղինակ Մհեր Սահակյանը ոչ թե պարզապես հետևել է չինական նոր «Մետաքսի ճանապարհ» ռազմավարության՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» ի հայտ գալուն, այլև այս նախաձեռնության առաջացման առաջին տարիներին՝ 2012-2016 թթ․, գիտական հետազոտություն է կատարել Չինաստանի լավագույն բուհերից Նանծինի համալսարանում, պաշտպանել գիտական թեզը։ Մինչև Հայաստան վերադառնալը՝ 2017թ. նոյեմբերի 27-ը ղեկավարել է Չինաստանի Հայկական համայնքը։

Որպես հրավիրված բանախոս զեկուցումներով հանդես է եկել ՕքսֆորդիՔեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի, Նևշեհիրի համալսարաններում, Չինաստանում ԵՄ ներկայացուցչությունումՄիավորված Ազգերի Կազմակերպության Ակադեմիական խորհրդում(Վիեննա)։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշել է․ «Ճիշտ գիրք՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում․ ես նախընտրում եմ այսպես վերնագրել իմ հակիրճ խոսքը Մհեր Սահակյանի ընթերցողի սեղանին դրված «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի վերաբերյալ։ Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է և միակը հայկական իրականությունում։ Ցավալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտի Չինաստանը, և ավելի վատ է, որ հետ է մնում այդ կարևորագույն երկրի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունից։ Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտեզ է դեպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար։ Մհեր Սահակյանի ուսումնասիրությունում քաղաքագիտական, տնտեսագիտական խոր և համակողմանի վերլուծության են ենթարկվում Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության այն ասպեկտները, որոնք քիչ են ուսումնասիրվել կամ գրեթե չեն ուսումնասիրվել հայ մասնագետների կողմից։ Մհեր Սահակյանի աշխատության ամենամեծ արժեքը «Մետաքսի ճանապարհի» միջազգային ռազմաքաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ասպեկտների մատչելի բացատրությունն է, և ամենակարևորը՝ դրա պրակտիկ նշանակությունը Հայաստանի համար։ Երկար տարիներ ապրելով, սովորելով և աշխատելով Չինաստանում` Մհեր Սահակյանն ակտիվ դեր է խաղացել հայկական համայնքի կազմավորման և գոյացման գործընթացում։ Այս գիրքը պերճախոս վկայությունն է այն բանի, որ հանձինս Մհեր Սահակյանի մենք ունենք բարձրակարգ

պրոֆեսիոնալ–չինագետ, որոնց կարելի է հաշվել մատների վրա։ Նրա հնարավորությունները հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ակտիվորեն չօգտագործելն աններելի վրիպում կլիներ»։

Գիրքը հրատարակվել է «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի երաշխավորության հիման վրա։ Գրքի գիտական խմբագիրն է փգթ Վալերի Պողոսյանը։

Նախատեսված է արտաքին քաղաքականության պատասխանատուների, դիվանագետների, միջազգայնագետների, արևելագետների, չինագետների, տնտեսագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար:

 

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank