Yerevan, 15.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Չեխիայի Հանրապետություն

Society

 Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, օգոստոսի 23-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական միջխորհրդարանական ակտիվ շփումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:

Հայ-չեխական համագործակցության օրակարգին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում այդ օրակարգում: Այս համատեքստում Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Պատգամավորների պալատն աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերից մեկում կհաստատի Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը, ողջունելով հայ խորհրդարանականներին, նշել է, որ տեւական ժամանակ Պատգամավորների պալատի ուշադրությունը սեւեռված էր ներքաղաքական օրակարգի վրա. այդ պատճառով էլ Պատգամավորների պալատը դեռ չի անդրադարձել Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին: Ռադեկ Վոնդրաչեկն այս առումով հույս է հայտնել, որ աշնանը չեխ խորհրդարանականներն արդեն կդիտարկեն վերոնշյալ հարցը:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի գործընկերներին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Ի պատասխան՝ Ռադեկ Վոնդրաչեկը նշել է, որ մարդկությունը պատմական փաստերը պետք է ընդունի ու կոչի այնպես, ինչպես որ դրանք կան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների ներքաղաքական իրավիճակին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել առանց որեւէ ցնցումների, իսկ խորհրդարանն էլ պատրաստ է աջակցել կառավարությանը երկրի անվտանգության, բնակչության բարեկեցության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման հարցերում:

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Չեխիան ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, առեւտրատնտեսական կապերում նկատվում են դրական տեղաշարժեր: Ռադեկ Վոնդրաչեկի խոսքով՝ չեխ գործարարները Հայաստանում տնտեսական հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը լավ հիմք կարող է դառնալ ներդրումների համար:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջեւ կհաստատվեն համագործակցության նոր ուղիներ:

Պաշտոնական այցի շրջանակում նույն օրը հայ խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է նաեւ Չեխիայի Կլադնոյի շրջանում գտնվող Լիդիցե հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիդիցեում զոհված 82 երեխաների հիշատակին:

Շրջայց կատարելով հուշահամալիրի տարածքում՝ հայ խորհրդարանականների պատվիրակությունը Արա Բաբլոյանի գլխավորությամբ Լիդիցեի վարդերի պուրակում վարդ է տնկել՝ ի հիշատակ 82 զոհված երեխաների:

Արա Բաբլոյանը շեշտել է, որ եթե ինչ-որ առումով մարդկային միտքն ընդունում է, որ պատերազմի ժամանակ զոհվում են մարդիկ, ապա որեւէ կերպ չի կարող ընկալել երեխաներին միտումնավոր վերացնելու հանգամանքը:

Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ նման ողբերգությունները վաղեմության ժամկետ չունեն եւ միշտ պետք է դատապարտվեն: Ի նշան զոհերի հիշատակի հավերժության՝ Արմեն Ռուստամյանը Լիդիցեի ողբերգությունը վերապրածներից մեկին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկ է նվիրել:

Հայկական պատվիրակությունը հուշահամալիրի թանգարանում ծանոթացել է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի երեխաների կողմից զոհված երեխաների հիշատակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված նկարներին:

 

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank