Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պատրաստ ենք խթանել և զարգացնել տնտեսական կապերը. Ն.Փաշինյանի և Ա.Մերկելի գլխավորությամբ կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

Economics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում  մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբե­րութ­յունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: 

Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան, և այդ առումով տեղի է ունենում պատմական իրադարձություն: Դրա արժեքն ընդգծվում է նաև նրանով, որ Ձեր այցը կայանում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական  մեծ փոփոխություններից հետո, և նոր իրավիճակում, նոր քաղաքական պայմաններում մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ ունենալ Ձեզ հետ:

Հույս ունենք, որ այս այցը կնշանավորի մեր երկրների միջև հարաբերությունների նոր էջի բացումը: Վստահ եմ, որ Դուք արդեն զգացիք այն վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տածում են Գերմանիայի և անձամբ Ձեր նկատմամբ:

Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է աշխարհում և առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքներով նաև մեր առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ և շունչ կհաղորդվի: Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ: Բարով եք եկել», - նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մեզ հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները տեղի ունեցածի կապակցությամբ, ու միաժամանակ ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր այդ փոփոխությունների շունչը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: 

Այսօր գտնվում ենք մի քաղաքում, որը 2800 տարեկան է, և մի  երկրում, որի ժողովուրդը պատմական հետքեր է թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ես այսօր այցելեցի Թումո կենտրոն, տեսա երիտասարդ աղջիկների և տղաների, ովքեր շարունակում են նորարարություններ մշակել և զարգացնել` պահպանելով հայկական մշակույթի արմատները: Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»: 

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին: 

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատելով Հայաստանի  հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում: 

Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատա­կա­նաց­ման ուղղությամբ երկխոսությանը, մարդկանց միջև շփումների խորացմանը, առողջապահության, բնապահպանության, ճանապարհաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերութ­յուն­ների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը գոհունակություն են հայտնել գիտության, կրթության և մշակույթի ասպարեզներում հայ-գերմանական համագործակցության առնչությամբ: 

ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափին: 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդես­թագի կողմից 2016թ. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդու­նումը: 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project