Բացառիկ լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»–ի նկարահանման հրապարակից
Lifestyle«Արմենիա TV»-ի եթերում հոկտեմբերից կմեկնարկի «Ֆուլ հաուս 2» նախագիծը։ Սիթքոմի նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Նախորդ տաղավարն ամբողջությամբ քանդվել է, կառուցվել են նոր տաղավարներ։
Tert.am Life–ը եղել է «Ֆուլ հաուս 2»–ի նոր տաղավարներում և ներկայացնում է առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից։
Այս անգամ հեռուստադիտողը չի տեսնի Անի Երանյանին, որը գործունեություն է սկսել Մոսկվայում։ Սիթքոմի մյուս հիմնական անդամները` Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը, Քրիստինա Եղոյանն ու Մոսո Կարապետյանը կշարունակեն ներկայանալ հեռուստադիտողին։
Թիմին են միացել դերասաներ Աղաս Մանուկյանը, Լևոն Սարգսյանն ու Շողեր Թովմասյանը։ «Սթեդ-ափ»–ից հայտնի Աղաս Մանուկյանը կմարմնավորի Մուշեղի վարորդին։ Լևոնը կմարմնավորի Զառայի եղբորը։ Ըստ սցենարի՝ իրենք նույն հորից, տարբեր մայրերից են։ «Ֆուլ հաուս 2»–ն ունի նոր լոկացիա` գեղեցկության սրահ, որտեղ կաշխատի Շողեր Թովմասյանը։ Շողերի կերպարը նախատեսված է մի եթերաշրջանի համար, Աղասի և Լևոնի կերպարային գծերը երկարաժամկետ են։

Ինչպես մեզ հետ զրույցում ասռլ է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, բնակարանը կփոխարինվի Մուշեղի և Տամարայի առանձնատնով, սրճարանը` հյուրանոցով, որտեղ կլինեն նույն աշխատակիցներն ու նոր դերասաններ։ «Մուշեղն արդեն դիրքով մարդ կլինի։ Բնականաբար, իրավիճակներն ու ինտրիգները փոխվում են։ Մի քանի գիծ կա, որի շուրջ կառուցում ենք նոր «Ֆուլ հաուսը»։ Կարծում եմ` լսարանին շատ հետաքրքիր կլինի, քանի որ կերպարներն արդեն սիրված են, նոր ինտրիգը ևս հետաքրքիր կլինի»։








շարունակությունը՝ սկզբնաղբյուրում