Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Society Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձիք: