Ավետ Բարսեղյանն արհամարհեց անգամ փոքրիկ երեխայի՝ միասին լուսանկարվելու խնդրանքը
LifestyleԱյսօր լուսադեմին օդանավակայանում ականատես եղա մի տեսարանի ու վերջնականապես հիասթափվեցի հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից։ Սպասասրահում հանդիպեցի Ավետ Բարսեղյանին, ով իրեն բնորոշ հպարտությամբ այնպես անցավ հասարակ քաղաքացիների միջով, որ անգամ չնկատելու տվեց մի փոքր երեխայի, որը հեռախոսը ձեռքին բռնած մի քանի անգամ խնդրեց նրան լուսանկարվել։ Ավելին՝ Բարսեղյանը նույնիսկ արհամարեց օդանավակայանում այդ պահին կանգնած այլ քաղաքացիներին, ովքեր փորձում էին Մեծն Ավետի ուշադրությունը ուղղել դեպի երեխան։
Հասկանալի է, երկար ու հոգնեցնող թռիչքից հետո ու այն էլ գիշերվա այդ ժամին, նա շտապում էր րոպե առաջ տուն հասնել, սակայն գոնե երեխային չպետք է մերժեր, առավել ևս նման կերպ արհամարհեր։
Արդարության համար միայն պետք է նշեմ, որ Ավետ Բարսեղյանը, ինչպես հայ շատ «աստղեր» չէր օգտվում VIP սրահի ծառայություններից, այլ բոլորի նման դուրս էր գալիս ստանդարտ ճանապարհով։
Հեղինակ՝ Սիրանուշ Գալստյան