Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքում անհայտ նյութի արտանետում Է տեղի ունեցել
SocietyՂրիմի Հանրապետության հյուսիսի Արմյանսկ քաղաքում մասնագետներն ստուգում են առարկաների վրայի փառը, որն առաջացել Է անհայտ նյութի արտանետումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է փոխնահանգապետ Իգոր Միխայլիչենկոն:
«Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի Է ունեցել անհայտ նյութի արտանետում մթնոլորտ, դեղին փառ Է հայտնվել մետաղյա առարկաների, տանիքների եւ ծառերի տերեւների վրա: Ժամանել են դատախազության, «Ռոսպոտրեբնադզորի» (ներկայացուցիչները) եւ (տարածաշրջանի) բնապահպանության նախարարության աշխատակիցները: Կատարվում են հետազոտություններ»,- ասել Է փոխնահանգապետը:
Նրա խոսքով՝ փորձաքննության արդյունքները պլանավորվում Է ստանալ մոտ օրերս: Տարածաշրջանային զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ տեղի բնակիչները գանգատվում են, որ մետաղյա առարկաները կարծես թե ժանգոտվել են կամ Էլ ծածկվել յուղանման փառով, անհասկանալի նյութով են ծածկված ծառերի տերեւները, տուժել Է բանջարանոցների բերքը: Սոցիալական ցանցերում մարդիկ նշում են, որ արդեն մի քանի օր Է, ինչ քաղաքում թթվի հոտ Է կանգնած եւ կարծում են, որ արտանետում Է տեղի ունեցել տեղի ձեռնարկություններից մեկում. Ղրիմի հյուսիսում մի քանի գործարան Է աշխատում: