Օձունի գիշերային մորթի հետքերով
SocietyԸստ հավաստի աղբյուրների՝ Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը, ով իր տասնամյա գործունեությանմբ աչքի է ընկել ֆերմերային լուրջ գործունեությամբ, կրճատում է անասնագլխաքնակը, և դա անում է, ոչ թե ինչ-ինչ հարցերից խուսափելու համար, այլ ըստ տեղեկությունների՝ մինջև հունիսի 30-ը Լոռու մարզում լաբորատոր փորձաքննութ-յան արդյունքում հայտնաբերվել է բրոցիլոզ տիպի հիվանդության մի շարք դեպքեր, որոնց թվում են եղել նաև Տիտանյանին պատկանող անասուններից: Գյուղապետը շատ կազմակերպված սկսել է անասունների մորթ, իսկ միսը վաճառվել է և միայն Աստծուն է հայտնի, թե ինչ ծավալի միս է վաճառվել և մեր հարգարժան քաղաքացիները այդ անասնագոմի կաթմաթերիքից ինչ չափով են օգտվել, նաև անհասկանալի է, թե ով է կրելուհՀետագա նրանց հետագա ճակատագրի համար պատասխանատվություն: Նշենք, որ անասունների մորթը կատարվել է գիշերով՝ մարդկանց աչքին ավելորդ անգամ չերևալու համար սեփական սպանդանոցում, նշենք, որ վարակի պայմաններում վտան-գավոր է նաև մորթի վայրը, քանի որ այն նույնպես դառնում է վարակված: Ըստ լուրերի՝ Տիտանյանը բարով-խերով հիվանդ անասուններից ազատվելուց հետո, օրերս ձեռնա-մուխ է եղել անասունների նոր խմբաքանակի ձեռքբերմամբ:
Հ.գ. 1. Կա տեղեկություն, որ գյուղապետ Տիտանյանի ցլիկների և գոմային ճկուն քաղաքականության մեջ փայատեր է նաև իր քաղաքական «կռիշ» Շարմազանով Էդիկը:
Հ.գ. 2. Ըստ օդում կախված տեղեկություններին օրերս Տիտանյանը Օձունի հեռավոր հանդամասերում ամառային արոտում գտնվող անասուններից բավականին էժան գներով ձեռք է բերել անասունի որոշակի խմբաքանակ, որոնք վարակված են եղել պաստերելոզ տիպի հիվանդությամբ: Նշենք, որ այս հիվանդության դեպքում անասունի միսը օգտագործման համար վտանգավոր է և վաճառքը բացառվում է, սակայն «մեծարգո» գյուղապետը միսը հանել է վաճառքի՝ հետևությունները թողնում ենք ձեզ:
Կից ներկայացնում ենք փորձաքննության տվյալները:

