Կեղծավոր ավանտյուրան և դրա սպասվող հետևանքները
SocietyԱնդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերը կհիշեն տարիներ առաջ Պալաչի (Արթուր Հարությունյանի) անվան հետ առնչվող «սկանդալը»: Պալաչը բանկից վարկ վերցնելով հիմնում է տրանս կոմֆորտ և քինգ դելյուքս ընկերություննորը, որոնք զբաղվում են Չարենցավան-Երևան-Չարենցավան և Աբովյան-Երևան-Աբովյան ուղղություններով ուղևորափոխադրմամբ: Ինչևէ Պալաչը որոշ ժամանակ անց սնանկանում է, և փորձում իր սնանկանալը «բրդել» «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ընկերության վրա, հիմք ընդունելով բարեգործական անվճար ավտոբուսները այդ նուըն ուղղություններով: Այնուամենայնիվ Պալաչը հետո խելքի է գալիս և ներողություն է խնդրում, ասելով , որ անվճար ավտոբուսները գործում են շուրջ 20 տարի, և հիմք ընդունելով հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը կա դրանց անհրաժեշտությունը:
Հիմա Պալաչը կրկին վերադարձել է և կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Պրն. Ծառուկյանի անձի հասցեին: Մարդ ինչքան լպրծուն պետք է լինի, որ փորձի վարկաբեկել այն մարդուն, ով իր սեփական միջոցներով գնել և հայրական տունը վերադարձրել է անօթևան մնացած ծնողներին:
Ինչևէ, բայց պատրաստած թակարդը աշխատեց իր դեմ: Հիմա «Քինգ Դելյուքս»-ի նախկին տնօրեն Արթուր Դալլաքյանը մանրամասներ է պատմում Պալաչի անցյալից, մասնավորապես, որ սնանկությունը եղել է գիտակցված և Պալաչը սնանկության պատրվակով շուրջ 4 մլն. Դոլլար փող է դուրս բերել Հայաստանից:
Մանրամասները տեսանյությում: