Yerevan, 20.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իմ այցը Հայաստան կդառնա ճապոնա-հայկական ավելի ամուր հարաբերությունների հիմնաքար. Ճապոնիայի ԱԳ նախարար

Society

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ճապոնիայի դեսպանատան տրամադրած հոդվածի հայերեն տարբերակն ամբողջությամբ.

«Սեպտեմբերի 2-4-ը որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար առաջին անգամ այցելում եմ Հայաստան։ Նախորդ տարի Ճապոնիան և Հայաստանը նշեցին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Ինձ համար մեծ պատիվ և գերագույն հաճույք է ոտք դնել հայկական հողի վրա և նպաստել մեր երկկողմ կապերի առաջխաղացմանը։ Բացի այդ, շատ հաճելի է, որ 2015 թվականից Հայաստանում բացված Ճապոնիայի դեսպանատունն այս տարվա փետրվարից սկսած գործում է նոր շենքում, ուստի ուրախ եմ այցելել Երևան ճապոնա-հայկական հարաբերությունների այս զարգացման տարվա ընթացքում։

Շատ դրվագներ կան, որոնք կապում են մեր երկու երկրները։ Ճապոնիան և Հայաստանն ընդհանուր շատ բան ունեն՝ հպարտ են իրենց հնագույն պատմությամբ, մշակույթով ու ավանդույթներով, տուժել են երկրաշարժերի հետևանքով, իսկ էներգետիկ պաշարների սակավության պարագայում մեծ կարևորություն են դարձնում մարդկային ռեսուրսներին։ 1921 թվականին ճապոնացի գործարար և բարերար Էիչի Շիբուսավան հիմնեց հիմնադրամ՝ օգնելու հայ փախստականներին, և տիկին Դիանա Աբգարը՝ այն ժամանակ Ճապոնիայում հյուպատոսը, օգնեց փախստականներին մեկնել Միացյալ Նահանգներ։ Այդ իրադարձությունը դարձավ մեր ներկայիս բարեկամական հարաբերությունների հիմքը։ Նույն կերպ, հայ ժողովուրդը, հիշելով Ճապոնիայի ցուցաբերած օգնությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, այդ երկրաշարժին նվիրված հուշարձանի կողքին կառուցեց ևս մեկը՝ այս անգամ նվիրված 2011 թվականին Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած մեծ երկրաշարժի զոհերին։ Այդ հուշարձանի մոտ ամեն տարի հարգանքի տուրք է մատուցվում։ Այս դրվագը, կարծում եմ, ևս ուժեղացրել է կապը մեր երկրների միջև։ Բացի այդ, ճապոնացի բժիշկ և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Ակիրա Իշիյաման ամեն տարի այցելում է Հայաստան և ներգավվում հայ երեխաների համար կոխլեարային իմպլանտների տեղադրման գործում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարուստ մարդկային ռեսուրսներով հայտնի Հայաստանի կառավարությունը 2013 թվականին Ճապոնիայի Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության պատվավոր խորհրդական պարոն Ցուգիո Մակիմոտոյին ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ներդրումի համար նախագահական մրցանակի արժանացրեց՝ ՏՏ ոլորտում նշանակալի նվաճումների համար։  Շատ ուրախ կլինեմ, եթե իմ այցը նպաստի ինչպես մեր երկրներից յուրաքանչյուրի, այնպես էլ ողջ աշխարհի հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Կովկասյան տարածաշրջանը գտնվում է աշխարհը բոլոր կարդինալ ուղղություններով միավորող հանգույցի հիմքում։ Այս տարածաշրջանում կայունությունը ոչ միայն տարածաշրջանային մակարդակի մտահոգության հարց է, այլև ուղղակիորեն կապված է միջազգային հանրության խաղաղության ու անվտանգության հետ: Կովկասներից արևմուտք Եվրոպան է, իսկ արևելքում՝ Կասպից ծովն է, որի հակառակ ափին էլ՝ Կենտրոնական Ասիան։ Ավելի արևելք Արևելյան Ասիայի գլխավոր տնտեսական շրջանն է, որտեղ գտնվում է նաև Ճապոնիան։ Ես կցանկանայի նպաստել կայուն ինքնազարգացող համագործակցությանը կովկասյան տարածաշրջանի հետ, որը կարևոր դերակատարում ունի՝ որպես Ասիան ու Եվրոպան կապող դարպաս։ Հուսով եմ, որ 19-րդ դարի կեսերից ի վեր ինքնազարգացմանն ուղղված մեր երկրի փորձառությունն ու դասերը կկիսենք տարածաշրջանի հետ։ Ճապոնիան շարունակելու է իր աջակցությունը հետևյալ երկու սկզբունքների ներքո։

Առաջին սկզբունքը մարդկային ռեսուրսների զարգացումն է։ Պետության կառուցումը սկսվում է մարդկային զարգացումից։ Ենթակառուցվածքներն ու ինստիտուտներն արդյունավետ են գործում, եթե միայն մարդիկ կարողանում են լիարժեքորեն օգտվել դրանցից։ Երբ Ճապոնիան 150 տարի առաջ սկսեց վերակառուցել ինքն իրեն որպես նոր երկիր, առաջինը ուշադրություն դարձվեց մարդկային ռեսուրսների զարգացմանը, քանի որ մարդիկ կարող են ձեռք բերել առաջավոր «Նոու-հաու»-ներ ու հմտություններ ողջ աշխարհից և դրանք բերել Ճապոնիա։

Տեղեկատվության փոխանցման տեսակետից մարդկային ռեսուրսները ևս կարող են՝ կովկասյան տարածաշրջանի հետ Ճապոնիայի փորձառությունը կիսելու համար։ Այս նպատակով Ճապոնիան կհրավիրի հայ ստաժորների մասնակցելու վերապատրաստման կուրսերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջությունն ու դեղագործական ծառայությունները, աղետի հետևանքների նվազեցումը, տրանսպորտը, բնական պաշարներն ու էներգետիկան, տնտեսական քաղաքականությունը, մասնավոր սեկտորի զարգացումը, գյուղատնտեսական ու քաղաքային զարգացումը, որը տեղի է ունենում Ճապոնիայում։

Այն, ինչ Ճապոնիան մշտապես հաշվի է առել պետության կառուցման գործընթացում, օրենքի գերակայությունն է։ Օրենքներն ու օրենքի գերազանց մասնագետներն ապահովում են արդարությունն ու կանխատեսելիությունը պետության կառուցման գործում։ Օրենքի գերակայությունն ապահովող մասնագետների զարգացումը պետության կառուցման հիմնաքարերից է։ Ճապոնիան ցանկանում է նպաստել կովկասյան տարածաշրջանում երիտասարդ մասնագետների զարգացմանը՝ օգտվելով այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են դեպի Ճապոնիա հրավերների ծրագրերն ու մարդկային ռեսուրսների փոխանակումը։  

Մյուս առաջնահերթությունն է տարածաշրջանում կրթել մարդկանց, ովքեր Ճապոնիայի մասին ավելի  խորացված պատկերացում են կազմում և այդպիսով կարող են ծառայել որպես կամուրջը Ճապոնիայի ու տարածաշրջանի միջև։ Այդ հեռանկարից ելնելով մենք կշարունակենք մեր այնպիսի քայլերը, ինչպիսիք են  աջակցելը ճապոներենի ուսուցմանը, ավանդական մշակույթը ներկայացնելու նպատակով մշակութային միջոցառումների իրականացումը, ճապոնական հեռարձակվող բովանդակության, այդ թվում և անիմացիաների ու փաստագրական ֆիլմերի տրամադրումը, ինչպես նաև ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնի կազմակերպումը, որը կհետաքրքրի շատ հայերի։

Նման մարդկային ռեսուրսների նպատակն է ունենալ «ավելի գրավիչ Կովկաս», ներգրավել արտաքին ներդրումներ՝ հիմնված բարեհաճ ենթակառուցվածքների ու բիզնես պայմանների վրա։ Սա երկրորդ սկզբունքն է։

Մինչ օրս Ճապոնիան համագործակցել է Հայաստանի հետ հանուն կայունության, ժողովրդավարացման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև Կովկասում շուկայական տնտեսության զարգացման. այս տարածաշրջանն ունի մեծ կարևորություն և ներուժ։ Օրինակ, մենք աշխատել ենք միասին՝ կառուցելու Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան, աղետների ռիսկի նվազեցման նպատակով մոդեռնիզացրել ենք Երևանի հակահրդեհային սարքավորումները, աջակցել ենք հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product) շարժման միջոցով դրա տարածմանը երկրի սահմաններից դուրս, օգնել ենք կառուցել հանրային դպրոցներ և հիվանդանոցներ։

Ի լրումն տարրական ենթակառուցվածքային օգնության և այլ աջակցության՝ Ճապոնիան ջանքեր է գործադրում Հայաստանի ու կովկասյան տարածաշրջանի երկրների հետ երկկողմ ներդրումային պայմանագրեր կնքելու ուղղությամբ։ Ճապոնիան և Հայաստանն արդեն ստորագրել են երկկողմ ներդրումային պայմանագիր, որն այս տարի վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանի կողմից։ Ներդրումային պայմանագրերը կստեղծեն արդար և կանխատեսելի իրավական շրջանակ այդ երկրներում ներդրումներ կատարող ճապոնական ընկերությունների համար, ինչպես նաև կստեղծեն պայմաններ ճապոնական ներդրումներ ներգրավելու համար։ Ճապոնիան նաև ցանկանում է կիսել այս շրջանակի արդյունավետ կիրառման վերաբերյալ իր գիտելիքները տարածաշրջանի երկրների փորձագետների հետ՝ ներդրումային պայմանագրերի և արբիտրաժի ոլորտում կովկասյան երկրների պետական համակարգի աշխատակիցներին վերապատրաստման միջոցով:

Բիզնեսի աճն իր հերթին կընդլայնի մարդկանց հոսքը։ Ճապոնիան կաշխատի Կովկասի երկրների բնակիչների համար Ճապոնիա այցելելու գործընթացը դյուրացնելու ուղղությամբ։

Բացի այդ, Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում, ինչն ընդհանուր մարտահրավեր է ողջ կովկասյան տարածաշրջանի համար։

Հիմնվելով այս երկու սկզբունքների վրա՝ Ճապոնիան կշարունակի աջակցել կովկասյան տարածաշրջանի ինքնուրույն զարգացմանը: Ճապոնիայի համագործակցությունը Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ փակ չէ։ Այն օրգանական կապեր կստեղծի մյուս երկրների, ինչպես նաև միջազգային հանրության հետ և կունենա սինէրգետիկ արդյունք։ Վստահ եմ, որ իմ այցը կծառայի որպես Ճապոնիայի ու Հայաստանի, ինչպես նաև Ճապոնիայի ու կովկասյան մյուս երկրների միջև ավելի ամուր հարաբերությունների հիմնաքար, ու կդառնա դեպի մեր խոստումնալից ապագա տանող առաջին քայլը»։

 

Թարգմանությունը Արաքս Կասյանի

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy