Մենք շանսեր ունենք հաղթել Ազգերի լիգայում. Արազ Օզբիլիս
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի կարծիքով ընտրանին շանսեր ունի հաղթելու Ազգերի լիգայում:
«Նոր ակումբում ինձ լավ եմ զգում և ուրախ ե հավաքականին միանալու համար: Երեք հանդիպման եմ մասնակցել և ամեն խաղից հետո ինձ ավելի լավ եմ զգում: Պետք է լավ պատրաստվենք, քանի որ կարևոր խաղ է: Մենք շանսեր ունենք Ազգերի լիգայում: Եթե մենք մեր խաղը խաղանք, ապա ունենք հնարավորություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:
Հայ կիսապաշտպանի խոսքով հիմա չկան ոչ ուժեղ, ոչ էլ թույլ հակառակորդներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Երևանում կմրցի Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին արտագնա խաղում ուժերը կչափի Մակեդոնիայի ընտրանու հետ: