Հայաստանում առաջիկայում կբացվի միջազգային ստանդարտների համապատասխանող վազքուղի
SportՀայաստանում մոտակա 1-2 ամսվա ընթացքում կկառուցվի աթլետիկայի համար նախատեսված, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
«Ես հանդիպել եմ Ռոբերտ Էմմիյանի հետ: Նախատեսված է նաև հանդիպում վարչապետի հետ: Էմմիյանն ուզում է, որ աթլետիկայի համար նախատեսված վազքուղին ունենանք այս տարվա ընթացքում: Մոտակա 1-2 ամսվա մեջ մենք կունենանք այդ վազքուղին»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ թե որտեղ կկառուցվի վազքուղին, դեռևս հստակեցված չէ: