Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրավիրված է եղել Արցախ. ՖՈՏՈ
Event of the dayԱրդեն քանի օր է ՀՀ նախկին վարաչպետի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Որքան էլ որ զարմանալի է, պատճառը Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 2-ին կատարած այցն էր Արցախի Հարապետություն: Որոշ լրատվամիջոցներ շրջանառության մեջ դրեցին այն տեսակետը, թե իբր Հ. Աբրահամյանն Արցախ էր գնացել ոչ թե պաշտոնական հրավերով, այլ` սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանում ստանալու համար, թե արդյոք Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ նախկին վարչապետը պաշտոնական հրավերք ունեցել է. թե ոչ, Past.am-ը կապ հաստատեց Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ ինքը միջոցառումներին մասնակցելու հրավիրատոմս է ունեցել: