Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավստրալիան G20-ի գագաթնաժողովի նախօրեին խստացնում Է անվտանգության միջոցները

International news
Ավստրալիան Բրիսբենում G20-ի գագաթնաժողովից առաջ խստացնում Է անվտանգության միջոցները՝ զգուշանալով բողոքի ագրեսիվ ակցիաներից եւ հնարավոր ահաբեկչական գործողություններից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, գործի Է դրվել ավելի քան 6 հազար ոստիկան: Երկնքից թռ իչքների համար արգելված գոտու անվտանգությունը կապահովեն F/A-18 Super Hornets կործանիչները: Քաղաքի կենտրոնական շրջանը փակ Է:   Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանները լիազորված են խուզարկել բոլոր նրանց, ովքեր կասկածներ են հարուցում: Նրանք իրենց տրամադրության տակ ունեն սպառազինության այն ողջ զինանոցը, որը նախատեսված Է մարդկանց բազմությունները ցրելու համար, ներառյալ ջրանետներ եւ «ձայնային հրանոթներ»՝ հսկայական դինամիկներ, որոնք տեղադրված են փոխադրամիջոցներում:   Քվինսլենդի նահանգի վարչական կենտրոնի խորհրդաժողովների սրահի մերձակա փողոցներում կանգնեցվել են բարիկադներ եւ հսկիչ անցակետեր: Գետի հատվածը փակ Է՝ ջրատարածքից հնարավոր գրոհները կանխելու նպատակով:   «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին ավստրալական Բրիսբեն քաղաքում: Գագաթնաժողովի բացումը կկայանա նոյեմբերի 15-ին, ընդ որում՝ առավոտյան՝ մինչեւ պաշտոնական արարողության սկսվելը, «քսանյակի» երկրների ղեկավարները կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում, որպեսզի քննարկեն համաշխարհային տնտեսության վիճակը, գոյություն ունեցող ռիսկերը, սպառնալիքները եւ դրանց հաղթահարման հնարավորությունները:   Բրիսբենի գագաթնաժողովին, բացի 19 անդամ երկրներից, որոնց ընդհանուր առմամբ բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 80 տոկոսը, հրավիրված են նաեւ Իսպանիան, Մավրիտանիան, Մյանման, Նոր Զելանդիան, Սենեգալը, Սինգապուրը եւ միջազգային հանգուցային կազմակերպությունների ներկայացուցիչները:   Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բրիսբենում ընդունվել են հասարակական տրանսպորտի երթեւեկության նոր կանոններ: Առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքային ավտոբուսները չեն երթեւեկելու քաղաքի կենտրոնով անցնող սովորական ուղեգծերով. դրա փոխարեն ուղեւորներին կհասցնեն հատուկ կազմակերպված փոխատեղման կայաններ այն շրջանի մերձակայքում, որտեղ գտնվում են Բրիսբենի ցուցահանդեսային կենտրոնը եւ գագաթնաժողովի մյուս գլխավոր օբյեկտները: Այն ուղեւորները, որոնք ցանկանում են հասնել այդ շրջան, պետք Է օգտվեն հատուկ փոխադրամիջոցից, ընդ որում սահմանափակված մի շարք գոտիներ հնարավոր կլինի անցնել միայն անցաթղթերով եւ հավատարմագրերով:   Ըստ կազմակերպիչների տվյալների՝ Բրիսբենի գագաթնաժողովին պաշտոնական պատվիրակությունների կազմում կժամանի շուրջ 5,3 հազար մարդ, իսկ նրա աշխատանքը կլուսաբանի մոտավորապես 2,3 հազար լրագրող:   Բրիսբենը Ավստրալիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն Է (այնտեղ ապրում Է շուրջ 2,2 մլն մարդ) եւ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Քվինսլենդի նահանգի մայրաքաղաքը: Իշխանություններն առաջիկա ուրբաթ օրը՝ նոյեմբերի 14-ը, այսինքն՝ գագաթնաժողովին նախորդող օրը, հայտարարել են հանգստյան օր, եւ բազմաթիվ բնակիչներ պլանավորում են օգտվել երկար ուիքենդից, որպեսզի քաղաքից մեկնեն ոչ հեռու գտնվող Գոլդ Կոստի եւ Սանշայն Կոստի լողափեր (Ավստրիայում նոյեմբեր ամիսը գարնան վերջին ամիսն Է):   «Քսանյակի» կազմի մեջ մտնում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor