Լիխտենշտեյնի դարպասապահը Հայաստանի թիմին ուժեղ մրցակից է համարում
SportՖուտբոլի Լիխտենշտեյնի հավաքականի դարպասապահ Բենջամին Բուխելի կարծիքով Հայաստանի ընտրանին ուժեղ թիմ է:
«Ինձ համար կարևոր չէ, առաջին դարպասապահն եմ ես թե երկրորդը: Խաղում եմ ամբողջ ուժերով: Իսկ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նրանք ունեն ուժեղ ր կազմակերպված թիմ: Դժվար է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բուխելը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի առաջին խաղում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի ընտրուն հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: