Ազգերի լիգա. Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի ալբանական բրիգադը
SportԱզգերի լիգայի D խմբի մեկնարկային տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի ալբանական բրիգադը:
Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Էնեա Յորգին, ում կօգնեն Ռիդիգեր Ցոկայն ու Էրմալ Բարուշին:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի վաղը` սեպտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: