Ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ
CultureՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ և հաստատվել դրանց անհատական կազմերը:
Հոբելյանական հանձնաժողովներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հանձնաժողովների նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: