ՄԻԵԴ-Ը ՀՀ-ի դեմ հերթական որոշումն է կայացրել
SocietyՄարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 6-ին ԿՈՆՍԻԳԼԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ գրասենյակի հիմնադիր-տնօրեն Կարեն Սարդարյանի գանգատի հիման վրա որոշում է կայացրել Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով: Դատարանը միաձայն որոշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (արդար դատաքննության և վկաների ներկա լինելու և քննելու իրավունք) խախտում է եղել: ՄԻԵԴ-ը վճռել է պարտավորեցնել Հայաստանին վճարել Գագիկ Դադայանին 2400 եվրո՝ ոչ նյութական վնասի համար և 1000 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։