Արմավիրի մարզի 18-ամյա բնակչուհին փորձել է ինքնասպան լինել` չափից շատ դեղահաբ խմելով
SocietyՍեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Ս.-ն է, ով տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 50-ից ավելի «պարացետամոլ» տեսակի դեղահաբ:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: