Ծառուկյանը Մարտի 1-ի մասով տվեց բոլոր հարցերի պատասխանը
SocietyԷդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին շրջանում ողջ համացանցը ողողված է մարտի մեկին վերաբերող հրապարակումներով և նորություններով, քանզի յուրաքանչյուր հայի համար կարևոր է մարտի մեկի բացահայտումը։ Եվ հենց դա է պատճառը, որ լրագրողները որևէ առիթ բաց չեն թողնում հարցնել տարբեր հայտնի գործիչների կարծիքը այդ ողբերգական դեպքին այս կամ այն անձի մասնակցության վերաբերյալ։
Եվ հենց երեկ ԲՀԿ-ի կազմակերպած կոնֆերանսից առաջ,որում համագործակցության հուշագիր կնքվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և շուրջ 40 քաղաքների քաղաքապետերի միջև, լրագրողները մի կողմ դնելով առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցերը, Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին մարտի 1-ին Հովիկ Աբրահամյանի մասնակցությaն մասին, ով պատասխանեց հետևյալ կերպ․ «Եթե Հովիկ Աբրահամյանը կապ ունի մարտի 1-ի հետ, ոնց որ ասեցի՝ Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն»։
Վստահ եմ, ինչպես բոլորս ,այնպես էլ Գագիկ Ծառուկյանը այն մտքին է, որ յուրաքանչյուր ոք, ով անգամ մի փոքր մասնակցություն է ունեցել մարտի 1-ի իրադարձություններին, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Եվ հենց երեկվա խոսքերն էլ փաստում են այն մասին, որ կապ չունի թե ով է, եթե մեղավոր է, ապա պատասխանատվությունից խուսափելը անհնար է և պետք է պատժվի։ Ուստի պետք չէ Գագիկ Ծառուկյանի խոսքերի մեջ այնպիսի կոնտեքստներ փնտրել, որոնք իրականում չկան։
Ինչևէ, ցանկանում եմ հորդորել լրատվական դաշտի ներկայացուցիչներին, որ Ծառուկյանի խոսքերը հանրությանը ներկայացնեն առանց որևէ այլ երանգներ հաղորդելու, քանզի առանց այդ էլ մարտի 1-ի իրադարձությունները բազմաթիվ քաղաքացիների սրտերում սպիներ են թողել։