Սերենա Ուիլյամսը պարտվեց ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում
SportԹենիսի «Մեծ սաղավատի» ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում պարտություն կրեց Սերենա Ուիլյամս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում ընթացո մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Ճապոնիայի ներկայացուցիչ Հաոմի Օսական և ԱՄՆ-ից Սերեբնա Ուիլյամց: Ամերիկուհին զիջեց երկու սեթերում 2:6, 4:6 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին: