Աբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել վարչապետի մահվան կապակցությամբ
International newsԱբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել՝ պայմանավորված հանրապետության վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան հանգամանքով:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, նման որոշում է կայացվել վարչապետի հուղարկավորության կազմակերպման հարցերով պետական հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի նախագահությամբ:
Պետական հանձնաժողովը տեղեկացնում նաև, որ Գագուլիայի հուղարկավորությունը կանցկացվի այդ նույն օրը՝ սեպտեմբերի 12-ին: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Գուդաուտա քաղաքի մշակույթի տանը: Վարչապետին կհուղարկավորեն հայրենի Լիխնի գյուղում:
Հիշեցնենք, որ Աբխազիայի վարչապետը զոհվել է ավտովթարի հետևանքով, որի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: