ԱՄՆ-ն արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Դեր Զորում. ՌԴ ՊՆ
International newsԱմերիկյան օդուժին պատկանող երկու F-15 ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցվել Դեր Զոր նահանգի ուղղությամբ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:
Ինչպես հաղորդվում է, ավիահարվածներն իրականացվել են Հաջին քաղաքի ուղղությամբ: Հարձակման հետևանքով ուժեղ հրդեհներ են բռնկվել:
Սավչենկոյի խոսքով՝ տուժածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են:
Գեներալ-լեյտենանտը հիշեցրել է, որ սպիտակ ֆոսֆորով սպառազինության կիրառումն արգելվում է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի հավելյալ արձանագրությամբ: Ֆոսֆորային ռումբերը համարվում են զանգվածային ոչնչացման զենք:
Նա նշել է նաև, որ չնայած սահմանված հրադադարին՝ Իդլիբի դեէսկալացիոն գոտում անօրինական զինված խմբավորումների կողմից խախտումների թիվն աճում է: