«Միսս Ամերիկա» տիտղոսը նվաճել է Նիա Իմանի Ֆրանկլինը Նյու Յորքի նահանգից
International newsՆյու Յորքի նահանգի բնակչուհի Նիա Իմանի Ֆրանկլինը դարձել Է «Միսս Ամերիկա-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը, որը սեպտեմբերի 9-ին ավարտվել Է Ատլանտիկ-սիթիում (Նյու Ջերսիի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Ֆրանկլինն ստացել Է 50 հազար դոլար ընհանուր գումարի թոշակի իրավունք: Բյուրեղապակյա թագը նրան Է հանձնել «Միսս Ամերիկա-2017» մրցույթի հաղթող Կարա Մունդը Հյուսիսային Դակոտայի նահանգից:
Մրցույթում երկրորդ տեղն զբաղեցրել Է Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցչուհին, երրորդը՝ Ֆլորիդայի, չորրորդը՝ Լուիզիանայի, հինգերորդը Քոնեկտիկուտի նահանգի ներկայացուցչուհին:
Մրցույթն առաջին անգամ անցկացվել Է առանց լողազգեստների դրա մասնակիցների պարտադիր ելույթլի: Մրցույթի կանոնների փոփոխման մասին հայտարարվել Էր հունիսին:
Կազմակերպիչներն այն ժամանակ հայտարարել Էին, որ մտադիր են աղջիկներին ավելի շատ գնահատել ոչ նրանց արտաքինով: Մրցույթը 1921 թվականից անցկացվում Է ԱՄՆ-ի ատլանտյան ափի Ատլանտիկ-սիթի առողջարան-քաղաքում: Դրան կարող են մասնակցել 17-ից մինչեւ 25 տարեկան աղջիկներն ու կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: