«Նռան հատիկ»-ը ավարտին է մոտենում, բայց Ռոզա Ֆիլբերգը այդպես էլ դերասանական տաղանդ ձեռք չբերեց (լուսանկարներ)
LifestyleԵրբ նոր էր սկսել «Նռան հատիկ» հեռուսատասերիալը բոլորը սկսեցին քննադատել երգչուհի Ռոզա Ֆիլբերգի՝ հեռուստասերիալում խաղալն ու որպես դերասան հանդես գալը։
Քննադատելու հետ միաժամանակ բոլորը սրտի խորքում հույս ունեին, որ ժամանակի ընթացքում նա հայերեն վարժ խոսել ու դերասանություն անել կսովորի ու կդառնա արժանի դերասան։

Սակայն նրան սերիալում որպես դերասան զարգացնելու փոխարեն, զարգացրին որպես երգուհի ու շեշտը դրեցին նրա երգելու ու երգերի վրա։
Եվ ահա, երբ հեռուսատասերիալն արդեն մոտենում է ավարտին, Ռոզան դերասանական վարպետության այն նույն փուլում է, ինչպիսին եղել է ամենասկզբում։ Նա ոչ մի նոր բան չսվորեց ու լավ դերասան այդպես էլ չդարձավ։

Թերևս Դիանա Գրիգորյանի այս սերիալն էլ հենց դրանով տպավորվեց ու հետագյում կհիշվի՝ Ռոզա Ֆիլբերգի վատ ու անտաղանդ խաղով։
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)